02 / Դեկտեմբեր / 2021 : 15-41
Կիրառվել են հրաձգային զինատեսակներ. Արցախի ՄԻՊ-ը՝ Կարմիր շուկայում հնչած կրակոցների մասին
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր ջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։
Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։
Ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։
Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը։
Ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունները զսպելու և դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև բնակիչների անվտանգության և իրավունքների պաշտպանության համար շարունակում է խիստ անհրաժեշտություն մնալ ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությունից և հրադադարի խախտման դեպքերի անաչառ հետաքննության մեխանիզմների ներդրումը»։
Դիտվել է
8895անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Դադիվանքն իր գեղեցկությամբ
Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 20 տա­րի ա­ռաջ՝ 1999...
25 / Հունվար / 2020
Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1978 թ. 14 նոյեմբերի, ք. Ստեփանակերտ:
Կրթություն1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի...
22 / Հունվար / 2020
Արցախի ճանաչում՝ գիտության դիվանագիտության միջոցով
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրն է Արցախի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը
01 / Փետրվար / 2020
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են...
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են արտահայտում Արցախի և Արցախի էլեկտրոնային գրադարանի նկատմամբ՝ ցույց տալով, որ օգտվում են կայքից...
05 / Փետրվար / 2020
ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող...
29 / Մարտ / 2020
Արցախցիների ֆավորիտ նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է
Մարտի 31-ին տեղի կունենա Արցախի նախագահի ընտրությունը, որին մասնակցելու են 14 թեկնածու։
Անկախության Սերունդ կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, Արդարություն ...
29 / Մարտ / 2020
Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ
Այս պահին տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի...
29 / Մարտ / 2020
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ․ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ անիմաստ...
Բժիշկ Դավիթ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ, եթե ուզում եք պարզապես առողջ մնալ, իսկ ոմանք՝ նաև ողջ մնալ,ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ...