Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Դեկտեմբեր / 2021 : 17-51

Արցախի 65-ամյա բնակչին գերեվարել են, ապա՝ սպանել

Ինչպես տեղեկացրել էինք՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ այսօր ժամը 13։00-ի սահմաններում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհետ կորելու մասին ահազանգ է ստացվել։ Դրա հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Մինչ այս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե արցախցի տղամարդն,իբր, հարձակվել է ադրբեջանցի զինծառայողի վրա և փորձել խլել նրա զենքը, վերջինն էլ «ինքնապաշտպանական նպատակներով վնասազերծել է նրան»։

Factor.am-ի տեղեկություններով՝ այս դեպքերի մասին արցախյան և ադրբեջանական կողմի հաղորդագրությունները վերաբերում են նույն միջադեպին։ Մեր աղբյուրի խոսքով՝ նախնական վարկածով, Մարտունի քաղաքի դիմաց գտնվող Ղուրուչուղ կոչվող բլրից ադրբեջանցիները գերեվարել են 65-ամյա Ս.Ս-ին և իրենց մոտ տանելով՝ սպանել։ Ուշագրավ է, որ բլուրը հայկական վերահսկողության տակ է գտնվում։
Դիտվել է 34145անգամ
Վերջին լուրեր