04 / Դեկտեմբեր / 2021 : 15-05

Կորոնավիրուսի ավարտի ժամկետների վերաբերյալ․ Բրիտանացի գիտնականները կանխատեսումները

Կորոնավիրուսը լուրջ վտանգ կներկայացնի առնվազն մինչև 2026 թվականը: Նման եզրահանգման են եկել Scientific Advisory Group for Emergencies միության մասնագետները:

«SARS-CoV-2-ն առնվազն առաջիկա հինգ տարում կշարունակի սպառնալ առողջապահության համակարգին՝ ակտիվ վերահսկողություն պահանջելով պատվաստման և տվյալների մշտադիտարկման միջոցով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է գիտնականների եզրակացության մեջ:

Փորձագետների կարծիքով՝ այդ ժամկետը կարող է ավելանալ, եթե պատվաստմանն ու հիվանդության տարածման զսպմանն ուղղված միջոցառումները բավարար արդյունավետ չլինեն:

Բացի այդ, բրիտանացի գիտնականները որոշել են, որ Միացյալ Թագավորությունում, ի տարբերություն Եվրոպայի մյուս երկրների, հիվանդացության աճի հետ կապված իրավիճակը կայունացել է:
Դիտվել է 25336անգամ
Վերջին լուրեր