06 / Դեկտեմբեր / 2021 : 11-29

Արցախում զինծառայող է մահացել

Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում երեկ ՊԲ ժամկետային զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ ժամը 21:20-ի սահմանում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Դիտվել է 46519անգամ
Վերջին լուրեր