Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Դեկտեմբեր / 2021 : 13-19

ՌԴ դեմարկացիայի հանձնաժողովը Երևան է ժամանել

Hraparak.am -ի տեղեկություններով՝ մի քանի րոպե առաջ Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը, որը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին, ինչը նշանակում է, որ արդեն այս շաբաթ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը կմեկնարկի։

Թե ովքեր են լինելու սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցիչները, դեռ հայտնի չէ։ Մնում է հասկանալ՝ Ադրբեջանը և Ռուսաստանը ինչու են շտապում այս հարցում, անգամ Նոր տարվա նախաշեմին։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Փորձեցինք կապվել ԳՇ հասարակայնության և լրատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի հետ, սակայն կապ հաստատել չհաջողվեց։

Մեզ հաջողվեց կապ հաստատել ՊՆ լրատվության բաժնի ղեկավար Գևորգ Ալթունյանի հետ։ Նա ասաց, որ ՊՆ-ի գործառույթների 90 տոկոսը գաղտնի է, սակայն չկարողացանք պարզել, թե ՌԴ պատվիրակության ժամանումն ինչքանով է առնչվում ոչ միայն ՊՆ գործառույթներին, այլ նաև պետական գաղտնիքին։
Դիտվել է 10476անգամ
Վերջին լուրեր