08 / Դեկտեմբեր / 2021 : 16-07

Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա հերթական նիկոլական ճոխ հարսանիքը

««Իրավունքի» տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին տեղի կունենա հերթական նիկոլական ճոխ հարսանիքը: Ըստ մեր աղբյուրի՝ դեկտեմբերի 18-ին տեղի կունենա ԱԺ իշխանական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանի որդու հարսանիքը: Իջեւանում շրջանառվող լուրերի համաձայն՝ հարսանյաց հանդեսը տեղի է ունենալու «Փարավոն» ռեստորանային համալիրում: Բանն այն է, որ Ղալումյանների ընտանիքը հարսանիքին պատրաստվում է առանձնակի ճոխությամբ, իսկ հրավիրվածների թիվը գերազանցում է 700-ը: Չնայած անհետ կորած զինծառայողների ծնողների եւ հարազատների տառապանքներին, օրվա իշխանությունները չեն դադարում կյանքի բարիքներից օգտվել»,- գրում է լրատվամիջոցը։

Դիտվել է 73928անգամ
Վերջին լուրեր