Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Դեկտեմբեր / 2021 : 09-23

Դեկտեմբերի 9-ի աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր դժվար կլինի հիմարություններ թույլ չտալը: Ձեզ կթվա, որ եթե չարտահայտվեք, կարող եք պայթել, բայց իրականում ձեր խոսքերով կկոտրեք ձեր սիրելիներին:


ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին չի հասկանա, թե ինչ եք ցանկանում իրեն ասել եւ թե ինչ են նշանակում ձեր գործողությունները: Այսպիսով, նա կսկսի ոչ այնքան համարձակ գործել, ինչը ձեզ կնյարդայնացնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր հրաշալի օր է ծանոություն հաստատելու համար: Այդ ծանոթությունը ճակատագրական կարող է լինել անձնական կյանքում: Կարեւրը հետագայի մասին քիչ մտածելն է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Մի մտածեք, թե ձեր խնդիրներն այնքան լուրջ են, որ դրանց լուծման համար անասելի իմաստություն է հարկավոր: Փորձեք առաջնորդվել բնազդով եւ ամեն ինչ կհարթվի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ստիպված կլինեք կատարել սիրելիին տված խոստումը: Միգուցե, դուք այդ մասին մոռացել եք, բայց նա լավ է հիշում: Այնպես որ` աշխատեք տեր կանգնել ձեր խոստումներին:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ամեն ինչում հաղթող դուրս գալ: Վերջին խոսքը պետք է իրենը լինի: Սա ձեզ կնյարդայնացնի, սակայն այսօր խոսակցություն բացելու լավագույն օրը չէ: Խոսեք նրա հետ հաջորդ օրը:


ԿՇԵՌՔՆԵՐ

Ինչ էլ, որ այսօր ձեզ հետ պատահի, փորձեք այդ ամենի մեջ մի դրական բան գտնել: Այո, դա անելը դժվար կլինի, բայց նոր օրն իր հետ կբերի նոր հաջողություններ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր նախկին սիրեցյալը կներխուժի ձեր կյանք եւ կփորձի ամեն ինչ վերադասավորել այնտեղ: Դուք կարող եք փակել նրա առջեւ բոլոր դռները, կամ էլ փախչել նրա հետ հեռուներ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր կցանկանաք լինել խանդոտ: Ամեն ինչ չափի մեջ կլինի, բայց դա սիրելիի հետ հարաբերություններում խնդիրների հարթման լավագույն տաբերակն է: Այնպես որ` շարունակեք նույն կերպ, բայց զգույշ եղեք եւ մի անցեք սահմանները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր գերէմոցիոնալ օր կլինի ձեզ համար. Դուք կզգաք թե սեր, թե խանդ թե ուրախություն, թե տխրություն… ինքներդ պետք է ընտրեք, թե ձեր սիրո նկարը որ գույներով եք ցանկանում ներկել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր հրաշալի օր է, որպեսզի երեխաների համար նվերներ գնեք: Մի խնայեք գումար անգամ ամենաթանկարժեք նվերի համար: Իսկ ձեզ համար նվերներ մի ընտրեք, այսօր հարմա օր չէ:

ՁԿՆԵՐ

Այսօր աշխատեք օգնել ձեր հարազատներին եւ սիրելիներին, որոնք ձեր օգնության կարիքն ունեն: Դուք ուժեղ անձնավորություն եք եւ ապահովություն եք ներշնչում մարդկանց: Խնդրեք ձեր սիրելիին աջակցել ձեզ այդ հարցում:

Դիտվել է 38746անգամ
Վերջին լուրեր