09 / Դեկտեմբեր / 2021 : 10-27

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում․ ՊՆ

Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։
Դիտվել է 22662անգամ
Վերջին լուրեր