Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Դեկտեմբեր / 2021 : 11-44

Համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավոր զինծառայողը վիրահատվել է. մանրամասներ

Կեսգիշերին մոտ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանը վիրահատվել է։

«Վիճակը ծանր է, բայց դրական դինամիկայով»,-Panorama.am-ի հետ զրույցում զինծառայողի վիճակի մասին մանրամասներ հայտնեց Կապանի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովիկ Ասլանյանը։

Վիրավորումը ստորին վերջույթների հատվածում է։ Վիրահատությունից հետո զինծառայողին քնած են պահում։

ՊՆ-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Դիտվել է 19186անգամ
Վերջին լուրեր