Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Դեկտեմբեր / 2021 : 19-02

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից և գործողություններից

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ կոչ է արել զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը:

«Մենք հաճախ ստիպված ենք մեկնաբանել կողմերի արած հայտարարությունները: Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք այնպիսի հայտարարություններից և գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունից, որոնք կարող են նպատել բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման դանդաղեցմանը, ինչպես նաև այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը և իրավիճակի խորացմանը: Այդ ամենից պետք է զերծ մնալ»,- ասել է Զախարովան:

Այս մասին դիվանագետն ասել է պատասխանելով այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետների վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին հարցին:

Զախարովան հավելել է, որ «Ռուսաստանը՝ որպես միջնորդ երկիր, համալիր գործողություններ է իրականացնում, որպեսզի և՛ պայմանավորվածություններն իրականացվեն, և՛ իրավիճակը տարածաշրջանում չխորանա, թեև դա երաշխավորել հնարավոր չէ, քանի որ խոսքը վաղեմի հակամարտության մասին է»:
Դիտվել է 8311անգամ
Վերջին լուրեր