Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մայիս / 2020 : 09-57

Մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթ կիրականացվի

Մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթ կիրականացվի՝ ՌԴ քաղաքացիներին Հայաստանից փոխադրելու նպատակով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը:

Նշվում է, որ չվերթից կարող են օգտվել ՌԴ այն քաղաքացիները, որոնք բնակվում են Ռոստովի մարզում, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ադիգեայում:

Չվերթից օգտվելու համար հարկավոր է նախապես գրանցվել, տեղերը սահմանափակ են:

«Եթե ռուսական ավիաընկերության չվերթի տոմս ունեք և չեք վերադարձրել, ապա թռիչքից առաջ հարկավոր է դիմել «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությանը»,- նշվում է հաղորդագրությունում: Թռիչքն անվճար կլինի միայն ավիաընկերությունների միջև տոմսերի փոխանակման համաձայնության դեպքում, մնացյալ դեպքերում թռիչքը վճարովի է:

Դիտվել է 33458անգամ
Վերջին լուրեր