Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Դեկտեմբեր / 2021 : 19-40

Այդ թեման համարում ենք փակված. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն առնչվող հարցի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը հաջորդած՝ ՌԴ-ի ԱԳՆ-ի անդրադարձի հետ կապված հարցին:

Ճեպազրույցում Զախարովան նախ նշել է, որ դա չի դիտարկում որպես միջադեպ:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմի համար ուղղակի կարևոր էր հստակություն մտցնել այդ հարցում։ Այդ թեման շոշափվել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան հեռախոսազրույցում։ «Մենք այդ թեման համարում ենք փակված»,-նշել է Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ անդրադարձել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում «Լավրովի պլանի» մասին հայտարարություններին:

Դիտվել է 16106անգամ
Վերջին լուրեր