Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Դեկտեմբեր / 2021 : 12-15


Այն, ինչ կատարվում է, հիշեցնում է ցեղասպանություն. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ այն, ինչ կատարվում է Դոնբասում, հիշեցնում է ցեղասպանություն, հաղորդում է РИА Новости-ն։

Պուտինի և իրավապաշտպանների միջև հանդիպման ժամանակ «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Կիրիլ Վիշինսկին խնդրել է Պուտինին Ռուսաստանի օրենսդրություն մտցնել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «ցեղասպանությունը» և «ցեղասպանության կոչերը»:


«Պետք է ասեմ ռուսաֆոբիայի մասին՝ որպես ցեղասպանության առաջին քայլ։ Այն, ինչ հիմա կատարվում է Դոնբասում, մենք ձեզ հետ շատ լավ տեսնում ենք, գիտենք։ Եվ սա, իհարկե, շատ է հիշեցնում ձեր ասած ցեղասպանությունը։ Բայց այստեղ պետք է շատ զգույշ գործել, որպեսզի չարժեզրկենք այս հասկացությունները: Բայց դրանք պետք է արտացոլեն տեղի ունեցող իրադարձությունների իրողությունները։ Եկեք մտածենք»,- ասել է Պուտինը։
Դիտվել է 36799անգամ
Վերջին լուրեր