Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Դեկտեմբեր / 2021 : 13-44

Սեռական կյանքը փոխում է բնավորությունը․ փաստեր սեքսի մասին

Զարմանալի չէ, երբ ասում են, որ ցանկացած վեճ ավարտվում է անկողնում:
Մարդիկ, որոնք ռեգուլյար ինտիմ կյանք են վարում որպես կանոն, լավատես են, կյանքին բարյացակամորեն են նայում և ավելի հեշտությամբ են հաղթահարում դժվարությունները և անհաջողությունները։ Սեքսը կարգավորում է քունը: Ինտիմ շփման ընթացքում մեր մարմինը արտադրում է երջանկության հորմոն՝ էնդորֆին, որը թույլ է տալիս հանգստանալ, ինչպես նաև օքսիտոցին, որը քնաբեր է և այդպիսով, ինտիմ կապից հետո, շատ ավելի հեշտ են տղամարդիկ և կանայք քնում:
Սեքսը երկարացնում է երիտասարդությունը: Ներդաշնակ սեռական կյանք ունեցող մարդիկ, որպես կանոն, ավելի երիտասարդ տեսք ունեն քան նրանք, ովքեր չունեն ինտիմ կյանք կամ ունեն բայց՝ անկանոն:
Սեքսը բարելավում է հիշողությունը և կենտրոնացումը: Ապացուցված է, որ այս դրական փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ սեռական հարաբերությունների գործընթացը կարգավորում է արյան շրջանառությունը, ուղեղը և մարմնի այլ ներքին օրգաններն ավելի արագ են ստանում արյան մեջ պարունակվող թթվածինը:

Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան
Դիտվել է 42562անգամ
Վերջին լուրեր