10 / Դեկտեմբեր / 2021 : 14-53

Հարձակումը եղել է Սոթքի հատվածում, փոխհրաձգությունն այս պահին շարունակվում է. Հակոբ Ավետյան

Այսօր ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։

ArmLur.am-ը զրուցեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այս պահին:

«Կութի հատվածում կրակոցներ են եղել, կարճ է տևել, հարձակումը եղել է Սոթքի հատվածում, ուժեղ կրակահերթ են անում, նույնիսկ հերթափոխին է խանգարում, չեն թողնում, որ մեքենան անցնի: Սոթքի հատվածում են փորձել առաջ գալ, սակայն չի ստացվել, հետ են շպրտվել»,-ընդգծեց Ավետյանը:

Դիտվել է 87088անգամ
Վերջին լուրեր