10 / Դեկտեմբեր / 2021 : 15-25


Հայկական կողմն ունի զոհ և վիրավորներ. նոր մանրամասներ

Այսօր ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօրվա հարձակման հետևանքով հայկական կողմն ունի զոհ և վիրավորներ:


Հավելենք, որ ArmLur.am-ը զրուցել է նաև Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այս պահին:

«Կութի հատվածում կրակոցներ են եղել, կարճ է տևել, հարձակումը եղել է Սոթքի հատվածում, ուժեղ կրակահերթ են անում, նույնիսկ հերթափոխին է խանգարում, չեն թողնում, որ մեքենան անցնի: Սոթքի հատվածում են փորձել առաջ գալ, սակայն չի ստացվել, հետ են շպրտվել»,-ընդգծեց Ավետյանը:


Դիտվել է 115579անգամ
Վերջին լուրեր