10 / Դեկտեմբեր / 2021 : 16-12

Բժիշկ, որի շնորհիվ կարող ես ազատվել ավելորդ քաշից` ապրելով առավել ինքնավստահ և առույգ

Բժիշկ Լևոն Գրիգորյանն արդեն երկար տարիներ զբաղվում է ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժությամբ: Ճողվածքների եվրոպական միության (EHS) և Միջազգային ճողվածային համագործակցության (IHC) անդամ է, ակտիվորեն զբաղվում է ճողվածքների բուժման մեթոդների արդիականացմամբ ու կատարելագործմամբ:

Լևոնը մանկուց նպատակադրվել է զբաղվել բժշկությամբ ու օգնել մարդկանց, որովհետև, ըստ նրա, բժշկությունն աշխարհում միակ մասնագիտությունն է, որը թույլ է տալիս օգնության ձեռք մեկնել լայն շրջանակներին: Արդեն փորձառու բժիշկի կարծիքով` իր հիմնական առաքելությունն ու պատասխանատվությունը մարդկանց առողջացնելն է, որի իրագործման գրավականը լավ կրթությունն ու անդադար սովորելու ձգտումն է:

«Մենք որոշ առումներով 20-30 տարի հետ ենք մնացել բժշկական գլոբալ զարգացման ինչ-ինչ պրոցեսներից: Այդ առումով մենք ավելի մեծ ձգտումների և ավելի շատ աշխատելու կարիք ունենք, որպեսզի առաջիկայում ոչ միայն լրացնենք բացը, այլև ոլորտում դառնանք, ինչու ոչ, թելադրող երկիր»,- գտնում է բժիշկը:


Գրիգորյանն զբաղվում է նաև ճարպակալման վիրաբուժությամբ, բժշկության մի ենթաճյուղով, որից ամեն տարի աշխարհում օգտվում են միլիոնավոր մարդիկ:

«Ճարպակալության վիրաբուժությունն այն ոլորտն է, որտեղ բժշկի կատարած աշխատանքը միանգամից ակնհայտ է դառնում, և որի արդյունքում փոխվում է մարդու կյանքը: Վիրաբուժությունն այսօր ճարպակալման դեմ ամենաարդյունավետ մեթոդն է աշխարհում, որովհետև գերքաշության և ճարպակալման ցուցանիշները շարունակում են աճել ամենուր, հատկապես դպրոցահասակ երեխաների և մեծահասակների շրջանում: Փորձեմ փաստերով խոսել, ՅՈՒՆԻՍԵՖ- ի` 2018 տվյալներով` գերքաշություն ունեցող դպրոցական տարիքի երեխաների և պատանիների թիվն աշխարհում կազմում է 338 միլիոն, ճարպակալություն ունեցող չափահասների թիվը՝ 672 միլիոն: Սրանք լուրջ փաստեր են, որոնք ուսումնասիրության և կանխման կարիք ունեն»,- մանրամասնում է բժիշկը` նշելով, որ կորոնավիրուսը տարածման ընթացքում նույնպես աճել են ճարպակալության թվերը:

Բժիշկն այսօր ամեն բան անում է` Հայաստանում ճարպակալության խնդիրներ ունեցող մարդկանց օգնության ձեռք մեկնելու և նրանք կյանքը փոխելու ուղղությամբ: Հատկանշական է այն փաստը, որ նրա գործունեության ընթացքում հարյուրավոր մարդիկ արդեն իսկ ազատ են ճարպերից ու դրանից բխող ավելորդ քաշից` ապրելով առավել ինքնավստահ և առույգ:


Բժիշկ Լևոն Գրիգորյանի հետ հարցազրույցը դիտեք Yelaket TV-ում
Դիտվել է 16566անգամ
Վերջին լուրեր