11 / Դեկտեմբեր / 2021 : 09-34


Մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող. եւս երկու զինծառայող վիրավոր են․ ՊՆ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Yelaket.am-ըայս մասին տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Դիտվել է 83437անգամ
Վերջին լուրեր