11 / Դեկտեմբեր / 2021 : 12-36

Մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում ունեցող 9-ամյա Դավիթին օգնություն է հարկավոր (ֆոտո)

Շիրակի մարզի Հայկասար գյուղի բնակիչ 9–ամյա Դավիթ Գրիգորյանին բժիշկները մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում են տվել, երեխան չի խոսում, չի քայլում եւ տեսողությունն է վնասված. երեխան թերապիաներ է ստանում։ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի մայրը՝ Նարինե Մարտիրոսյանը պատմեց, որ գումարի պատճառով երեխային չի կարողանում տանել թերապիաների:

Նարինեն դպրոցում հավաքարար է աշխատում, ամուսինն էլ, գյուղում հովիվ է աշխատում: Երեխայի թոշակը` 26500 դրամ է, սակայն չի բավականացնում թերապիաների եւ տակդիրների համար:

«Քանի որ տանը փոքր երեխա էլ ունեմ` աղջիկս է 3 տարեկան 4 ամսական, չեմ կարողանում Դավիթին տանել թերապիաների, երբ գումար է լինում բժշկին տուն ենք կանչում, ամեն այցը 4000 դրամ է: Մենք հիմա գումարի, 6 համարի տակդիրի ու դեղորայքի խնդիր ունենք: Թերապիաները բավական լավ արդյունք են տվել` երեխան ահագին հանգիստ է հիմա, ձգվածությունը անցել է իր մոտ, ձեռքերի թմրածությունն է անցել, ուզում եմ բուժումները շարունակենք, որ երեխայի մոտ դրական փոփոխություններ լինեն»,- ասաց Նարինեն:



Նարինե Մարտիրոսյանի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 098303965։

ՎՏԲ բանկ AMD. 16011011793603

USD. 16011011793604

EUR. 16011011793605

RUR. 16011011793606

IDRAM -ID 289031359

ARDSHIN BANK -2470050687850000.

Telcell wallet -96512093

Ստացող՝ Նարինե Մարտիրոսյան:
Դիտվել է 15646անգամ
Վերջին լուրեր