11 / Դեկտեմբեր / 2021 : 19-06

Ամարասի հովտում ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ․ նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին

Դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Սարուշեն համայնքի ֆեյսբուքյան էջից:

«Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Այսօր` դեկտեմբերի 11-ին, նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ և վիրավորներ չկան»,- ասվում է հրապարակման մեջ։
Դիտվել է 36725անգամ
Վերջին լուրեր