11 / Դեկտեմբեր / 2021 : 19-47

Երեկ վիրավորում ստացած 6 զինծառայողների առողջական վիճակի մասին․ ՊՆ

Երեկ` դեկտեմբերի 10-ին, վիրավորում ստացած եւ ծանր վիճակում գտնվող 6 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նշենք, որ եւս 2 զինծառայող էր վիրավորում ստացել, սակայն նրանցից մեկը թեթեւ, մյուսը միջին ծանրության վիրավորում էր ստացել:
Ավելի վաղ հայնել էինք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ(Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։

Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

Դիտվել է 32611անգամ
Վերջին լուրեր