13 / Դեկտեմբեր / 2021 : 13-43

ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն


2021 թվականի դեկտեմբերի 6-ից դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 614 զանգ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք:

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են շաբաթվա ընթացքում: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 1 ելք:
Աշխատանքներն այս շաբաթ արդյունք չեն տվել: Սակայն ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 24 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 94 փոքր տրամաչափի այլ զինամթերք:


Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 29 կանչ:

Փրկարարները կատարել են դռան 4 և վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 10 ելք։

Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 8 կանչերի։

Յոթ օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահար չի գրանցվել:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում:
Դիտվել է 14579անգամ
Վերջին լուրեր