Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Դեկտեմբեր / 2021 : 12-30

Ինչպե՞ս կարելի է կորոնավիրուսից լիարժեք պաշտպանություն ապահովել

Ներարկումն ու ներռնգային պատվաստանյութը կարող են լիարժեք պաշտպանություն ապահովել կորոնավիրուսից։ Նման կարծիք է հայտնել վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը (Ռուսաստան)։ Գրում է med.news.am-ը։

«Ներռնգային կիրառման ժամանակ մեծ քանակությամբ իմունոգոլոբուլիններ են արտադրվում, իսկ պատվաստանյութի ներարկման ժամանակ դա տեղի չի ունենում։ A-իմունոգոլոբուլինները պաշտպանում են լորձաթաղանթը, ուստի վիրուսը չի կարող ներթափանցել օրգանիզմ։ Իսկ ներսում, պատվաստումից հետո, մենք ունենք ամենաշատ G իմունոգոլոբուլինները (հակամարմիններ): Եվ եթե ստանանք երկու պատվաստանյութն էլ, կստանաք շատ իմունոգոլոբուլիններ A եւ G: Բայց մինչ այժմ որոշում չկա կրկնակի պատվաստումների մասին»,-ասել է մասնագետը Ura.ru-ին տված հարցազրույցում:

Իր հերթին, բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Տոկարեւը նշել է, որ ներռնգային կիրառման հիմնական առավելությունը կորոնավիրուսի կրող լինելուց դադարելու հնարավորությունն է։ Նա հավելել է, որ այս դեպքում օրգանիզմի պաշտպանվածությունը վիրուսից, ենթադրաբար, պետք է առավելագույնի հասցվի։
Դիտվել է 11471անգամ
Վերջին լուրեր