Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Դեկտեմբեր / 2021 : 19-20

Պուտինը աշխարհի ամենահարգված տղամարդկանց ցանկում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներառվել է 2021 թվականի աշխարհի ամենահարգված տղամարդկանց առաջատար 10-յակում՝ գրավելով իններորդ տեղը, հետևում է YouGov-ի անցկացրած հարցման արդյունքներից։

Ամենահարգված տղամարդկանց և կանանց վարկանիշը, ինչպես և նախորդ տարի, գլխավորել են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը:


Աշխարհի ամենահարգված տղամարդկանց տասնյակում են նաև Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին, դերասան Ջեքի Չանը, միլիարդատեր և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման:

Ամենահարգված կանանց ցանկում են դերասանուհի, ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, դերասանուհիներ Սքարլեթ Յոհանսոնը, Էմմա Ուոթսոնը, Պրիյանկա Չոպրան, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը:

Հարցումն անցկացվել է այս տարվա գարնանից: Դրան մասնակցել է ավելի քան 42 հազար մարդ աշխարհի 38 երկրից և տարածքներից:
Դիտվել է 10222անգամ
Վերջին լուրեր