15 / Դեկտեմբեր / 2021 : 13-24

Փաշինյանը բրյուսելյան հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ «թեգել» է Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին՝ «թեգելով» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք միջազգայնորեն ճանաչված սահմանին երկաթուղու գիծը վերագորարկելու և փոխադարձ սկզբունքով մաքսային կարգավորումների մասին համաձայնությունը՝ երկրների ինքնիշխանութան համաձայն: Հայաստանը երկաթուղային ճանապարհով հասանելիություն կստանա դեպի իրան և Ռուսաստան»,- գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ Բելգիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել երկկողմ և եռակողմ հանդիպումներ: Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև կայացել է եռակողմ հանդիպում, որի ընթացքում Միշելը Ալիևին և Փաշինյանին կարճ ժամանակով միայնակ է թողել՝ դեմ առ դեմ զրուցելու:
Դիտվել է 16934անգամ
Վերջին լուրեր