Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Դեկտեմբեր / 2021 : 15-05

Հայաստանում կորոնավիրուսի «Оմիկրոն» շտամ չի հայտնաբերվել

Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշեցին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, շեշտելով, որ Հայաստանում վիրուսի շտամերի նույնականացման հետազոտությունները պարբերական բնույթ են կրում:

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է աշխարհի 70-ից ավելի պետությունում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել՝ նշելով, որ տարածվածության ռիսկը բավական բարձր է:

ՀՀ առողջապահության նախարարությունը առաջնահերթ է համարում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Այստեղ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը:

Դիտվել է 3307անգամ
Վերջին լուրեր