Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Դեկտեմբեր / 2021 : 17-06

Ռուսական անօդաչու սարքերը գերազանցում են թուրքական «Բայրաքթարին». ՌԴ փոխվարչապետ

ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը բարձր է գնահատել ռուսական անօդաչու սարքերը: РБК-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Ռուսաստանում ստեղծված անօդաչուները գերազանցում են թուրքական հարվածային «Բայրաքթարին»։

«Ռուսական զարգացումները ոչ միայն չեն զիջում, այլև տեխնիկապես գերազանցում են թուրքական անօդաչու համալիրին»,- ասել է Բորիսովը:
Փոխվարչապետը խոստովանել է, որ Ռուսաստանը մի քիչ ուշ է մտնում այդ շուկան: Այն արդեն զբաղեցրել են իսրայելցի, ամերիկացի, չինացի արտադրողները: Ըստ Բորիսովի՝ Ռուսաստանը, այնուամենայնիվ, շանսեր ունի և կարող է համալրել ԱԹՍ արտադրող և արտահանող երկրների շարքը:

«Դուբայի վերջին ցուցահանդեսում մենք ներկայացրել ենք մեր նմուշները, ինչը հնարավորություն է տալիս Ռուսաստանին մտնել այս տեսակի զենք արտահանող երկրների ակումբ»,- ընդգծել է պաշտոնյան։
Դիտվել է 6404անգամ
Վերջին լուրեր