Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Դեկտեմբեր / 2021 : 18-27

Գրիգորի Լեպսը հոսպիտալացվել է

ՌԴ էստրադային երգիչ Գրիգորի Լեպսը հիվանդանոցում է հայտնվել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով Mash թելեգրամյան ալիքին:

Հաղորդվում է, որ նրան նաև հոգեբանի օգնություն է պետք եղել: Լրագրողների խոսքով՝ սա արդեն երկրորդ հոսպիտալացումն է մեկ շաբաթում: Երկու շաբաթում էլ նա խենթացած վիճակում է եղել: Երգչին ուղեկցել են թիկնապահները:

Բժիշկները նրա մոտ հիպերտոնիկ ճգնաժամ են կասկածում: Երգչի շրջապատում նշում են, որ պատճառը ընտանիքի փլուզումն է:

Վերջերս նրա կինը՝ Աննա Շապլիկովան, ապահարզանի դիմում էր ներկայացրել: Լեպսը, մտերիմների խոսքով, ծանր է տանում բաժանումը:

Դիտվել է 22591անգամ
Վերջին լուրեր