16 / Դեկտեմբեր / 2021 : 19-03

Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են երկու հայ զինվորականներ հետ մղում ադրբեջանական տանկերը

Երկու հայ զինծառայողներ կարողացել են հետ մղել ադրբեջանական Т-72АВ երկու տանկ: 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած առճակատման տեսանյութը հրապարակել է «Военный Осведомитель» Telegram-ալիքը, փոխանցում է MK.ru-ն։

Կադրերում երեւում է, թե ինչպես են երկու տանկ ապարդյուն փորձում ոչնչացնել խրամատը, որում գտնվում էին զինվորականները։ Արդյունքում հայ զինվորներին հաջողվել է ստիպել հակառակորդին նահանջել։

Զինվորները մեքենաների վրա կրակ են բացել ձեռքի հակատանկային նռնականետից, որից հետո Т-72АВ-ը ստիպված է եղել հետ քաշվել։ Դրանից հետո զինվորականները դուրս են եկել թաքստոցից և սկսել տանկերի վրա ձեռքի նռնակներ նետել։

Տեսանյութը՝ ստորև։
Դիտվել է 190353անգամ
Վերջին լուրեր