17 / Դեկտեմբեր / 2021 : 11-56

Ինչո՞ւ է պետք առավոտյան սեքսով զբաղվել

Զբաղվե՞լ սիրով առավոտյան․ սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը նշել է մի քանի պատճառներ, որ ներկայացնում ենք ստորև․
Արական հորմոնը ՝ տեստոստերոնը, արտադրվում է առավելագույն քանակությամբ առավոտյան: Երեկոյան ակտիվությունը նվազում է: Սա է սեռական ցանկությունների պատճառը առավոտյան 7-ից 9-ը:
Բազմաթիվ սեքսոլոգներ համաձայն են, որ առավոտյան սեքսը կնոջ համար բնութագրվում է նույնպես հորմոնների ուժեղ արտազատմամբ, ինչպես տղամարդկանց մոտ:
Առավոտյան ժամերին կանանց սեռական հորմոնների քանակը մոտ հինգ անգամ ավելին է քան օրվա ցանկացած այլ ժամանակահատվածում:


Առավոտյան սիրով զբաղվելը նաև օգնում է աշխատանքում:
Շատ ավելի հեշտ է կենտրոնանալ աշխատանքային գործունեության և առաջադրանքների կատարման վրա եթե դրանք չեն շեղվում կողմնակի մտքերով և զայրացնող գործոններով: Այն ապահովում է լավ տրամադրություն, իսկ դա հիանալի միջոց է երկար ժամանակ դրական և ուրախ մնալու համար:
Առավոտյան սեքսը տղամարդու համար բնութագրվում է առավել սուր և հաճելի զգացողություններով, քանի որ այս ընթացքում գրգռումն ավելի ուժեղ է զգացվում: Բացի այդ, աշխատանքի ընթացքում և ամբողջ օրվա ընթացքում նա ավելի դիմացկուն կլինի ցանկացած սթրեսի նկատմամբ:

Դիտվել է 80913անգամ
Վերջին լուրեր