Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Դեկտեմբեր / 2021 : 09-42

Էրդողանը շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ ունի Պուտինի հետ. Պեսկով


Նախագահ Էրդողանը նախագահ Պուտինի հետ ունի շատ ջերմ, այստեղ նույնիսկ կարելի է ասել` բարեկամական հարաբերություններ,որոնք թույլ են տալիս, չնայած ամենասուր պահերին տարաձայնությունների առկայությանը, համախմբվել և լուծել ամենադժվար խնդիրները։ Այս մասին RTVI հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա եղել է մեկից ավելի անգամ։ Դա վերաբերում էր նաև Սիրիային և երկկողմ հարաբերությունների ոչ վաղ անցյալի ողբերգական պահերին։ Բայց, միեւնույն է, հնարավոր եղավ հասնել խաղաղ, կառուցողական կարգավորման։ Մենք շփվում ենք Սիրիայի հարցով, սա բարդ փոխազդեցություն է, երբեմն շատ բարդ։ Բայց, այնուամենայնիվ, ամեն անգամ մեզ հաջողվում է գտնել փոխադարձ ընդունելի լուծում, չնայած որոշակի հակասությունների առկայությանը, Թուրքիան «մեր շատ կարևոր հարևանն է», գործընկեր` շատ կարևոր խոշոր նախագծերում, ինչպես նաև տարածաշրջանային բազմաթիվ հակամարտությունների լուծման գործընթացում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Նրա խոսքով` Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական փոխգործակցության, տնտեսական համագործակցության մակարդակը շատ լավ ապահովագրություն է քաղաքական ցնցումներից։

«Եվ, իհարկե, տնտեսական էքսպանսիան ինչ-որ կերպ ազդում է քաղաքական հարաբերությունների մակարդակի վրա»,- հավելել է Պեսկովը:

Դիտվել է 6175անգամ
Վերջին լուրեր