Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Դեկտեմբեր / 2021 : 12-03

Ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցում են իրականացրել, պատից մաքրել նկարված դրոշը և հեռացել. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը արել ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որ ներկայացնեւմ ենք ստորև․

«Շուշիի տանկի հայտնի հուշարձանի հարակից հատվածում՝ պատին, ժամանակին Արցախի Հանրապետության դրոշն էր պատկերված, որը անհայտ հանգամանքներում պղծել են։

Հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցիների հետ շփման գիծն անցնում է հուշարձանից քիչ վերև, կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցում են իրականացրել, պատից մաքրել նկարված դրոշը և հեռացել։

Այս խնդիրը ճշտման ենթակա նվազագույնը 2 հարց ունի։ Ո՞վ է նման արարքի հեղինակը և ինչպե՞ս ու ի՞նչ պայմաններում է հաջողվել իջնել հայկական վերահսկողության տակ գտնվող հատված։


Ենթադրելի է, որ սադրանքն իրականացվել է ադրբեջանցիների կողմից, սակայն հայկական խորհրդանիշի պղծումից բացի սա ցույց է տալիս Արցախի անվտանգության խոցելիությունը, որովհետև միջադեպը տեղի է ունեցել հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի հարակից մասում։

Ադրբեջանի նման հարևան ունենալու պայմաններում նմանատիպ այլանդակությունները, ցավոք, սպասելի է, սակայն մեր խնդիրը պետք է լինի հնարավոր բոլոր միջոցներով կանխելու ադրբեջանական սադրանքներ, այդ թվում՝ դիվերսիոն ներթափանցման։

Սա նշանակում կոմունիկացիաների, սահմանագծի անվտանգության ապահովման ճկուն համակարգ, նոր լուծումներ և իրադրությանը հատուկ միջոցառումներ, որի որակը դեռևս հեռու է բավարար լինելուց»։
Դիտվել է 150294անգամ
Վերջին լուրեր