18 / Դեկտեմբեր / 2021 : 16-36
«Այլևս անհնար է դա շարունակել»․ Թորոսյանը վստահ, որ Երևանի նոր քաղաքապետի հետ արագ լրացնելու են բաց թողնվածը
ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Facebook–ի իր էջում գրել է․
« Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը։
Իմ կողմից ավելացնեմ, որ Հայկ Մարությանը ունեցել է բոլոր հնարավորությունները կառավարության հետ համահումչ աշխատելու միջոցով ապահովելու էական առաջընթաց Երևան քաղաքի կառավարման բոլոր ուղղություններով։ Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել
Երևան քաղաքում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, սակայն համբերատար աշխատել է քաղաքապետի հետ, որպեսզի ավելորդ ցնցումներից զերծ մնանք քաղաքում։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ այլևս անհնար է դա շարունակել։
Ես որպես նախկին առողջապահության նախարար, ուզում եմ տեղեկացնել, որ քաղաքային իշխանությունները դժկամությամբ են գնացել փոփոխությունների Երևան քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բժշկական հաստատություններում (մի քանի հիվանդանոցներ, բազմաթիվ պոլիկլինիկաներ, շտապ բժշկական օգնության ծառայություն), չնայած համակողմանի ֆինանսական և այլ տեսակի աջակցությանը մեր կողմից։ Մինչ օրս չեն փոխվել տասնյակ տարիներ այդ հաստատությունները վատ կառավարած բազմաթիվ տնօրեններ, բավարար չափով չի բարելավվել այդ հաստատությունների աշխատանքը։
Նույնն է պատկերը գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթություն, մշակույթ և այլն։
Եվ ես վստահ եմ, որ նոր քաղաքապետի հետ արդյունավետ աշխատելով էական փոփոխություններ ենք արձանագրելու բոլոր ուղղություններով և արագ լրացնելու բաց թողնվածը»։
Հիշեցնենք` դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրեց` տեղեկություններ են շրջանառվում,որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքեց այդ լուրը։
Իսկ դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Դիտվել է
27639անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...