20 / Դեկտեմբեր / 2021 : 17-09

Ենթադրում եմ, որ Eurovision 2022-ին, Երևանում, հաղթելու է Ադրբեջանի ներկայացուցիչը․ Արթուր Եղիազարյան

«Գուշակ չեմ, բայց ենթադրում եմ, որ Eurovision 2022-ին, Երևանում, հաղթելու է Ադրբեջանի ներկայացուցիչը: Հա, հենց Երևանում, Հայաստանի սրտում, իրենց սրտի «İrəvan»-ում:

Հ.Գ. Հետո չասեք, թե ինչու նախապես մի կես բերան չտեղեկացրեցի:

Հերն էլ անիծած, որ Շուշին, Հադրութը, հայրենիքի ազատագրված տարածքները թշնամին օկուպացրել է, տվել ենք հազարավոր զոհեր, ունենք տասնյակ (հարյուրավոր) գերիներ ու այս պահին էլ թշնամին խորացած նստած է ՀՀ-ի տարածում ու վերահսկում է մեր ճանապարհները: Կարևորը, որ ամենաքաղաքականացված շոՎուներից մեկը բերում ենք (տվեցին) Երևան:

Ցնծում ենք բոլորս ...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ հայաստանի Գերագուն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը։
Դիտվել է 36407անգամ
Վերջին լուրեր