23 / Դեկտեմբեր / 2021 : 12-15

Հայաստանում օմիկրոն շտամ դեռ չի հայտնաբերվել․ Անահիտ Ավանեսյան

«Հայաստանում իրականացված սեկվենավորման արդյունքներով դեռ օմիկրոն շտամը հայտնաբերված չէ։ Մենք Հայաստան եկած քաղաքացիներից վերցված նմուշների դրական դեպքերից անում ենք սեկվենավորում, երբ կունենանք հայտնաբերված դեպք, դա կհանրայնացնենք»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Պատվաստումները պաշտպանության բավական բարձր շեմ են ապահովում նաև այս շտամի հանդեպ, ինչը կարևոր է ու ուրախալի: Սա նշանակում է, որ մեր որդեգրած քաղաքականությունը ճիշտ է ու այդպես էլ կշարունակենք հետագայում»,- հավելեց նախարարը:

Դիտվել է 5393անգամ
Վերջին լուրեր