23 / Դեկտեմբեր / 2021 : 13-02
Կորոնավիրուսի հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է. պետք չէ՝ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք.Նիկոլ Փաշինյան

«Եթե նկատեցիք, մենք կորոնավիրուսի հերթական ալիքն ավելի սահուն կերպով հաղթահարեցինք։ Դա եղավ այն բանի շնորհիվ, որ պատվաստումների որոշակի շեմից հետո մենք զգացինք դրա ազդեցությունն ընդհանուր համաճարակային իրավիճակի վրա»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկրորդն, իհարկե, նախորդ շրջանում նաև հիվանդացությունների արդյունքում որոշակի իմունիտետի ձևավորման պրոցես եղավ։ Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է։ Դա կլինի հունվարի կեսին, թե փետրվարի սկզբին, էական չէ։ Մեր խնդիրն է պատվաստումները շարունակել այնպես, ինչպես դա անում էինք այն ժամանակ, երբ մեր օրական թվերը 1500-ի էր հասնում, մահվան 70 դեպք էինք ունենում։ Պետք չէ, որ դանակը ոսկորին հասնի, որ տեղից շարժվենք»,-նշեց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ շատ կարևոր է այս հանդարտ փուլում հետևողականորեն շարունակվեն պատվաստումները․
«Ես՝ ինքս, երրորդ դեղաչափ պատվաստումն ընդունել եմ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս ու կոչ եմ անում։ Այսօր երկրներ կան, որ քննարկում են 4-րդ դեղաչափ պատվաստանյութի մասին։ Մենք պետք է այս ուղղությամբ շարունակենք, որպեսզի կորոնավիրուսի նոր ալիքները մեր հանրային, սոցիալտնտեսական կյանքի վրա որևէ ազդեցություն չունենան»,- ասաց Փաշինյանը:
«Այս պահին պատվաստանյութերի պակաս չկա, ավելին՝ այսօր գումար է հատկացվել, որպեսզի ձեռք բերվի Pfizer-ի առաջին խմբաքանակը»,-հավելեց Փաշինյանը։
ՀՀ ԱՆ նախարարը հաստատեց.
«Պատվաստանյութերի մասով խնդիրներ չկան։ Կառավարությունը գումար է հատկացրել 200 հազար դեղաչափ Pfizer ձեռք բերելու համար։ Բացի դրանից, ակնկալիք կա, որ նաև նվեր խմբաքանակ կլինի»։
Տեսանյութ
Դիտվել է
9693անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ․ Արսեն Թորոսյան
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին հայտնում է...
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
04 / Ապրիլ / 2020
Սխտորը՝ որպես դեղամիջոց. Սխտորի օգտակար հատկությունները
Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է իր բուժական և կանխարգելիչ նշանակությամբ:
Պատահական չէ, որ որոշ ազգեր այն համարում են սուրբ ուտելիք։ Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում,...
31 / Մարտ / 2020
Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի...
31 / Մարտ / 2020
Կորոնավիրուսի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ :
30 / Մարտ / 2020
Ինքնամեկուսացման խորհուրդներ . Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեսաուղեցույց է պատրաստել, որը վերնագրված է Ինքնամեկուսացման խորհուրդներ :
Նշվում է, որ տնային մեկուսացման պայմանները խախտողները կենթարկվեն...
30 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին ինֆորմացիան տեխնիկական խնդիրների պատճառով չի...
Առողջապահության նախարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով...
30 / Մարտ / 2020
Անմիջապես հանեք ողջ հագուստը և լցրեք պարկի մեջ. Ինչ պետք է անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ռիսկի խմբի անձանց հետ համակեցության կանոնները.
Տուն վերադառնալուց հետո աշխատեք ոչնչի ձեռք չտալ
Հանեք կոշիկները
Ախտահանեք ձեր տնային կենդանու թաթերը,...