Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Դեկտեմբեր / 2021 : 16-20

Ի՞նչ մթերք գնել, ինչպե՞ս խուսափել թունավորումներից․ Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս

Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:

Yelaket.am-ի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ:

Անհրաժեշտ է.

▪ գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք,

▪ աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,


▪ գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,

▪ օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,

▪ չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,

▪ պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին:

Դիտվել է 10857անգամ
Վերջին լուրեր