23 / Դեկտեմբեր / 2021 : 17-49

Աղմկահարույց սպանությունից հետո պարուսույց Լարիսա Հակոբյանն առաջին անգամ «խոսել է». նոր մանրամասներ

Պարուսույց Լարիսա Հակոբյանն իր տանը տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո առաջին անգամ ինստագրամյան էջի սթորի բաժնում եղբոր հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Աստծուն խնդրում եմ՝ արդարություն լինի»,- գրել է նա:


Պարզելու համար, թե ի՞նչ փուլում է գտնվում սպանության հիմքով հարուցված քրեական գործը կապ հաստատեցինք Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի հետ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ գործը նախաքննական փուլում է․ «Լարիսա Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չկա։ Կալանավորված է նրա եղբայրը՝ Մոնթեն, մայրը ստորագրություն է տվել՝ երկրից չհեռանալու մասին»,- նշեց նա։




Հիշեցնենք՝ նոյեմբերի լույս 8-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել,որ Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Իրավապահները հայտնաբերել էին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով։



Նշենք, որ տեղի ունեցած սպանության գործով կար 3 կալանավորված անձ․ ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ նրանք էին՝ 27-ամյա պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր-ղեկավար Լարիսա Հակոբյանը (սպանված Արսեն Սիմոնյանի սիրելի էր), նրա եղբայրը՝ Մոնթեն ու մայրը։
Դիտվել է 112097անգամ
Վերջին լուրեր