24 / Դեկտեմբեր / 2021 : 13-23

Պաշտպանության բանակը հայտարարություն տարածեց

«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ ֆեյսբուքում արված հրապարակման առիթով ՊԲ-ն պարզաբանում է տարածել։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի ՊԲ-ից։

Պարզաբանումը՝ ստորև՝

«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ ֆեյսբուքում արված հրապարակման առիթով անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը.

Նման խնդիր իրոք առկա է ,սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:

Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ :

Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և ինչպես խոստացվել է կլուծվի ամենասեղմ ժամկետներում:

Ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ <<տեղեկություններին ու անհարկի որակումներին , փաստում ենք , որ վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2019թ.-ին»:


Նշենք, որ պահեստազորի սպաները հայտարարություն էին տարածել, որ մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները։
Դիտվել է 105682անգամ
Վերջին լուրեր