24 / Դեկտեմբեր / 2021 : 13-59

«Վանեցյանի համախոհը հրապարակայնորեն կոչ է անում, որ ինձ մեր «շքամուտքում սատկացնեն»․ Մարուքյանի գրառումը

ԼՀԿ Ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել․

«Արթուր Վանեցյանը շրջում է թիկնապահների ուղեկցությամբ, ինչպես բոլորիս հայտնի է։ Իսկ նրա կուսակից կամ համախոհ Էլեն Հովսեփյանը հրապարակայնորեն կոչ է անում, որ ինձ մեր «շքամուտքում սատկացնեն»:

Հարց է առաջանում` Ձեր առաջնորդը շրջում է թիկնապահներով, որպեսզի նրան չսատկացնե՞ն իրենց շքամուտքում։

Այսինքն, ստացվում է, որ Հայաստանում քաղաքականության մեջ լինելու համար պետք է շրջել թիկնազորով (պարզ էլ չէ, թե այդ ֆինանսական հնարավորությունները որտեղից), այլապես որոշ մարդիկ կարող են կարծել, որ կարող են այլ քաղաքական ուժի ղեկավարին վնասել քաղաքական այլ հայացքներ ունենալու համար։

Հասել ենք նոր Հայաստան, իջեք»։

Դիտվել է 34154անգամ
Վերջին լուրեր