26 / Դեկտեմբեր / 2021 : 17-57


«Լսել նախագահին»․ Պուտինը ամանորյա գիշերը կլսի իր ամանորյա ուղերձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Նոր տարին հարազատների հետ նշել՝ լսելով իր ամանորյա ուղերձը։ Այս մասին նա ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման ժամանակ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հարցին, թե ինչպես է պատրաստվում անցկացնել ամանորյա գիշերը, երկրի ղեկավարը ժպտալով պատասխանել է. «Նստել հարազատների հետ, դիմավորել Նոր տարին, լսել նախագահին»։
Դիտվել է 9743անգամ
Վերջին լուրեր