28 / Դեկտեմբեր / 2021 : 14-48

Սիրիայի ռուսական բազայում տոնական սեղանը զարդարել են հայկական ուտեստները (լուսանկարներ)

Սիրիայի «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայում ամենօրյա ճաշկերույթը վերածվել է տոնախմբության: «Ազգային խոհանոցի օր» միջոցառման շրջանակում ներկայացվել են բազմապիսի ուտեստներ: Տոնական սեղանը զարդարել են հայկական խոհանոցի ճաշատեսակներն ու քաղցրեղենը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ տոնական միջոցառմանը ներկաները համտեսել են հայկական տոլմա, փախլավա և այլ ուտեստներ:





«Եթե զինվորականների համար այս գործընթացը տոն է դարձել, ապա խոհարարների ու հացթուխների համար դա իսկական փորձություն էր՝ համապատասխան բաղադրատոմսը համացանցում փնտրելով ու գործնականում այն փորձարկելով: Ռազմական խոհարարները շարունակում են կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները: Հաջորդ անգամ նրանք կպատրաստեն այլ ազգային խոհանոցների ուտեստներ»,- նշում է հեռուստաընկերության կայքը:
Դիտվել է 19156անգամ
Վերջին լուրեր