04 / Հունվար / 2022 : 13-37

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ըստ բժիշկների՝ 5 ամսական տղան հանկարծամահ է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։00-ին բուժանձնակազմը հայտնաբերել է դեկտեմբերի 27-ից իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 5 ամսական երեխային մահացած։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 5 ամսական Մոնթե Ք․-ն էր, ով ըստ բժիշկների հայտնածի՝ հանկարծամահ է եղել։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 10694անգամ
Վերջին լուրեր