Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հունվար / 2022 : 13-12

Մահացել Է Պուտինի ու Ելցինի նախկին խոհարարը

Մահացել է Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի ղեկավար Վիկտոր Բելյաևը։ Նա 30 տարի աշխատել է Կրեմլի խոհանոցում, եղել է «Կրեմլյովսկի» սննդի կոմբինատի տնօրենը և ուտեստներ պատրաստել պետությունների ղեկավարների, այդ թվում՝ ՌԴ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բորիս Ելցինի համար: Բելյաևի մահվան լուրը հրապարակվել է նրա Facebook-յան էջում, հայտնում է Lenta.ru-ն։

«Ցավով հայտնում ենք մեր ընկերոջ, գործընկերոջ, հոր, պապիկի, ղեկավարի ու հրաշալի մարդու մահվան մասին», - ասված է հրապարակման մեջ:





Վիկտոր Բելյաևի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նաև Խոհարարական փորձագետների ազգային ասոցիացիան։ «Մեզ համար Վիկտոր Բելյաևը լավ դաստիարակ էր, հիանալի գործընկեր, հրաշալի ընկեր, և ամենաբարի խոհարարը: Նրա անվան հետ են կապված խոհարարական ամենահայտնի իրադարձությունները։ Նա առանց կեղծավորության, կոռեկտ ու իր գործին հավատարիմ մարդ էր։ Եվ այսօր Ռուսաստանի բոլոր խոհարարական մասնագետները ցավում են, որ մենք իսկապես մեծ մարդու ենք կորցրել»,- նշել է ասոցիացիան։

Վիկտոր Բելյաևը 1978-ից 2008 թվականներին է աշխատել «Կրեմլյովսկի» սննդի կոմբինատում, եղել է հիմնարկի գլխավոր տնօրենը։

2008-ից ղեկավարել է Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիան: Այդ կոմբինատը ստորաբաժանումներ ունի, որոնք աշխատում են Կրեմլում, Ռուսաստանի կառավարությունում, Պետդումայում, Գերագույն և Սահմանադրական դատարաններում:

Yelaket.am

Դիտվել է 21444անգամ
Վերջին լուրեր