10 / Հունվար / 2022 : 15-51

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանը:

Նրա խոսքով, կրակահերթի հետեւանքով հրդեհվել է Արցախի բնակիչներից մեկի ավտոմեքենան: Այս պահին կրակը մարվել է, իրավիճակը հանգիստ է, տուժածներ չկան:

Տեսանյութ։

Դիտվել է 15051անգամ
Վերջին լուրեր