10 / Հունվար / 2022 : 16-19

ԱՀ ոստիկանությունը լուսանկարներ է հրապարակել ադրբեջանական կողմի անկանոն կրակահերթի հետևանքով հրդեհված մեքենայից

Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:

Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ. Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:


Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով, տուժածներ չկան:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:


Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները: Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է:
Դիտվել է 25763անգամ
Վերջին լուրեր