10 / Հունվար / 2022 : 19-53

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում

Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց:

Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։
Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից:


Դիտվել է 32629անգամ
Վերջին լուրեր