11 / Հունվար / 2022 : 10-04


Մոսկվայում հոսպիտալացվել է Լեոնիդ Կուրավլյովը. արտիստի վիճակը գնահատվում է ծանր

Մոսկվայում հոսպիտալացվել է խորհրդային «Իվան Վասիլևիչը փոխում է իր մասնագիտությունը», «Աֆոնյա», «Ամենահմայիչ և գրավիչ» ֆիլմերի աստղը, ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը:

Դերասանն ունեցել է շնչառական խնդիրներ, բարձր ջերմություն։ Այս պահին 85-ամյա Կուրավլյովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։

«Նա թթվածին է ստանում, քանի որ թոքերը ախտահարված են, բժիշկների շուրջօրյա հսկողության տակ է», - StarHit-ին հայտնել են հիվանդանոցի աղբյուրները:

Դիտվել է 7682անգամ
Վերջին լուրեր