11 / Հունվար / 2022 : 10-35

Օմիկրոն շտամի պարագայում շատ ավելի թիրախավորված են երեխաները. Ռոմելլա Աբովյան

Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի օմիկրոն շտամի երկու հաստատված դեպք է գրանցվել: Հայաստան անձանցից մեկը մուտք է գործել ԱՄՆ-ից՝ տարանցիկ Մոսկվայով ժամանել է Հայաստան, մյուս անձը եղել է Եգիպտոսում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նա նշեց, որ պացիենտները թեթև են տանում հիվանդությունը, բուժում են ստանում տնային պայմաններում:


Ռ. Աբովյանի խոսքով, օմիկրոնն, ի տարբերության դելտա շտամի, ավելի արագ է տարածվում, բարձր է վարակելիությունը, բայց կլինիկական ընթացքով բավական թեթև է ընթանում՝ հիմնականում ախտահարելով վերին շնչուղիները: Հիվանդությունը ուղեկցվում է քթից արտահոսքով, կոկորդի ցավով և շատ ավելի հազվադեպ է թոքաբորբ առաջացնում։

«Ըստ միջազգային տեղեկությունների, նշվում է, որ շատ ավելի թիրախավորված են երեխաները: Եթե նախորդ շտամերի պարագայում երեխաները կարող էին շատ ավելի դեպքերում անախտանշան տանել, ապա օմիկրոնի պարագայում ախտանշանները ի հայտ են գալիս շատ ավելի հաճախ»,- ասաց նա:

Ռ. Աբովյանը նշեց, օմիկրոնի դեպքում խորհուրդ է տրվում երրորդ՝ բուստերային պատվաստումն իրականացնել:
Դիտվել է 8477անգամ
Վերջին լուրեր