11 / Հունվար / 2022 : 12-52

Երևանի հիվանդանոցներից մեկում ազգությամբ թուրք կին է ընդունվել. հայրանունը՝ Էրդողան

Երևանի Էրեբունի վարչական շրջանի «Գրիգոր Նարեկացի» հիվանդանոցում ազգությամբ թուրք հիվանդ է ընդունվել։ Այս մասին հայտնեցին ArmDaily.am-ի աղբյուրները։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կնոջ ամուսինը հայ է, նա կրում է ամուսնու ազգանունը։ Ուշագրավ է հատկապես կնոջ իսկական հայրանունը՝ Գ․ Էրդողան։

ArmDaily.am-ը կապ հաստատեց հիվանդանոցի ընդունարան, որտեղից հաստատեցին լուրը։

«Այո, նման հիվանդ ենք ընդունել։ Անուն-ազգանունը լավ հիշում եմ ՝ Գ․ Էրդողանի Աղամալյան։ Ես էլ հարցրի, որ թե ոնց, ինչ, ամուսինն ասեց՝ հայրը հայ է։ Ընդունվել է գինեկոլոգիայի բաժանմունք»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի աշխատակիցը։
Դիտվել է 64447անգամ
Վերջին լուրեր